Ներում եմ բոլոր նրանց, ով ինձ ցավացրել է․․․ հայտնիների շարունակական ամանորյա բարեմաղթանքները

Հայտնի անհատների ամանորյա բարեմաղթանքները շարունակվում են, իսկ ցանկությունները որքան նման, այնքան էլ տարբեր են ու յուրօրինակ։ Դրանք երբեմն նաև ուսուցողական ու կրթական բնույթ ունեն։

Հաղորդավարուհիներից Արամյան Զառան իր հարթակում գրել է հետևյալ լայնախոհ բարեմաղթանքը․ «Ներում եմ բոլոր նրանց, ով ինձ ցավացրել է։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում առջև մեղանչել եմ։ Բարի, խաղաղ, աղոթքներով, սիրով լի։ Շնորհավոր Նոր տարի»։

Գեղեցկուհիներից Լուսինե Թովմասյանը, հրապարակելով իր ներդաշնակ ընտանիքի համատեղ լուսանկարը Ամանորի հերոսի՝ Ձմեռ Պապիկի հետ, իր հարթակում գրել է․ «Հոգ տարեք ձեր սիրելիների մասին և եղեք երջանիկ»։

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանի ամանորյա շնորհավորանքը բնականաբար նույնպես բալիկների հետ գունագեղ լուսանկարիհրապարակումով է եղել։

Թաթա Սիմոնյանն էլ իր բնույթի համաձայն միայնակ լուսանկարով է շնորհավորել հետևորդներին՝ գրելով․ «Շնորհավոր Ամանոր։ Աստված օրհնի մեր ազգը, Աստված օրհնի մեր երկիրը, Աստված օրհնի մեզ բոլորիս»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: