«Մոտեցանք, ծաղիկ դրեցինք, խունկ վառեցինք: Ասում է տղաս Յունի բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչն էր, կամավոր գնաց․․․» հուզիչ պատմություն

Արդեն երկու տարի է, ինչ շատերի բոլոր տոները նշանավորվում են Եռաբլուրում, քանի որ այնտեղ են ամփոփված շատերի սիրելիները։ Այս տարվա Ամանորը ևս նշանավորվեց դեպի անմահների շիրիմներ լուռ երթով։ Երթի մասնակիցները մտահոգ էին ու տխուր։

Շատերի նման երեկոյան Եռաբլուր է գնացել նաև Մնացական Բիչախչյանը, որը բավականին հուզիչ տեսարանի է ականատես եղել որի մասին էլ պատմել է իր հարթակում։ Նա գրել է․ «Եռաբլուրում շիրիմի մոտ մի կին էր, լուռ արտասվում էր: 30 տարեկան տղային էր կորցրել:

Մոտեցանք, ծաղիկ դրեցինք, խունկ վառեցինք: Ասում է տղաս Յունի բանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչն էր, կամավոր գնաց, հայրենասեր էր շատ: Երեխայի էր սպասում, սեռը չգիտեր, իրենից հետո ծնվեց տղան:

Տխուր էր մայրը, բայց հպարտ: Վերջում ասեց շատ բալիկներ ունեցեք»,- իր գրառումը եզրափակել է Մնացական Բիչախչյանը՝ հավելելով, որ նման մեծ կորուստ ունեցողները հոգատարության և ուշադրության կարիք ունեն։

Рейтинг
( 3 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: