«Հավատացեք, դրանք ինձ համար շատ կարևոր են և հաճելի․․․» Ալեն Սիմոնյանի արձագանքը իր ծննդյան տարեդարձի առիթով

ԱԺ ղեկավար Սիմոնյան Ալենը նախօրեին նշել է ծննդյան տարեդարձը։ Օրվա առիթով պաշտոնյան բազմաթիվ շնորհավորական մեկնաբանություններ, հրապարակումներ է ստացել։ Իր օրվա անցուդարձի ու ստացած էմոցիաների մասին օրվա ավարտին հրապարակում է արել հոբելյարը։

Նա, տեղադրելով ծննդյան օրվա խենթ և ուրախ լուսանկարներից մեկը, գրել է․ «Իմ սիրելի, իմ լավ ընկերներ,
ուղղակի անծանոթ մարդիկ և ֆեյսբուքյան ընկերներ, շնորհակալ եմ ձեզ այն շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար, որոնք ես ստացա ձեզնից Ամանորի և իմ ծննդյան օրվա կապակցությամբ:

Սիրում եմ բոլորիդ։ Հավատացեք, դրանք ինձ համար շատ կարևոր են և հաճելի: Կրկին շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- իր գրառումը եզրափակել է Ալեն Սիմոնյանը։ Նրա տեղադրած լուսանկարից երևում է, որ ծննդյան տարեդարձին մասնակցել են պաշտոնյայի մտերիմներն ու հարազատները։

Լուսանկարում ծննդյան տարեդարձի մասնակիցները մեծ հայելու մոտ սելֆի են անում յուրաքանչյուրն իր հեռախոսով։ Կենտրոնում Ա․ Սիմոնյանի եղբայրն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: