Կարինե Բուռնազյանը ծնվել ու մեծացել է շատ հետաքրքիր և ուրախ միջավայրում։ Լինելով ընտանիքի միակ զավակը՝ Կարինեն միշտ շրջապատված է եղել բացառիկ սիրով ու հոգատարությամբ։ Նա սկզբնապես երաժշտական դպրոց է հաճախել, իսկ յոթերորդ դասարանից հետո միջնակարդ դպրոցում է սովորել։
Ուսանելով Խ․ Աբրահամյանի լեգենդար հսկողության և ուղղորդման ներքո՝ Կարինեն շուտով սկսել է ակտիվորեն հանդես գալ թատրոնների բեմերում, ինչպես նաև նկարահանվել տարատեսակ ֆիլմերում։
Կարինեն այդպես էլ չկազմեց իր ընտանեկան օջախը, չունեցավ իր զավակներին, սակայն նա իր սրտի սերն ու ներքին ջերմությունը բաշխել է գործընկերներին, մտերիմներին և հանդիսատեսին։
Կորոնավիրուսը ճակատագրական է եղել նաև սիրված արտիստուհու համար, քանի որ նա ուներ ուղեկցող այլ հիվանդություններ, ինչպես սրտի անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն։
Նա ծանր վիճակով հայտնվել էր հիվանդանոցում, որտեղ էլ արտիստուհու կյանքը փրկել չի հաջողվել։ Նա կյանքից հեռացել է վաթսունմեկ տարեկանում։