Նախօրեին լրատվամիջոցները լուսաբանեցին մի ուշագրավ և միևնույն ժամանակ հուզիչ դրվագ՝ կապված Հենրիք Մխիթարյանի հետ։ Սիրված ֆուտբոլիստն իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նրանց ուղղած հարցադրումներին։
Հատկանշական է, որ երբ հայազգի ֆուտբոլիստին առաջարկել են նկարագրել սեփական հայրենիքը մի քանի բառով, ֆուտբոլիստը հազարավոր բառերի փոխարեն պարզապես վերցրել է թուղթը և նկարել Հայաստանի քարտեզը, որտեղ երևում է նաև Արցախի հայկական հատվածը։
Ֆուբոլիստը նշել է, որ իր սիրտն ու միտքը հայրենիքում է։ Հատկանշական է, որ այս նկարը մեծ իրարանցում է առաջ բերել ադրբեջանական շրջանակներում։ Նրանք բողոքի նոտա են ուղարկել ՈՒԵՖԱ, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա։
Ադրբեւանական կողմի ուղարկած բողոքի նոտայի մեջ ասվում է, որ Մխիթարյանը ներկայացրել է Հայաստանի քարտեզը, որի մեջ կա նաև Արցախի հատվածը, ինչն իրենց համար անթույլատրելի է և անընդունելի: Դեռևս հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենա այս բողոքի դրսևորումը։