Թուրքական հեռուստասերիալների հայտնի հայերը. իսկ դուք գիտեի՞ք, որ նրանք հայ են

Գաղտնիք կամ նորություն չէ, որ թուրքական միջավայրում ապրում են մեծ թվով հայեր։ Թուրքիայի հայկական համայքն ամենից մեծերից ու գործունակներից է։ Շատ հայեր շարունակում են իրենց ամենօրյա պայքարը պատմական հողերի վրա ապրելու համար։

Թուրքիայում հայերի մեծ մասը լուրջ գրամշակութային գործունեություն է ծավալում։ Թերթերի, պարբերականների, գիտական ու գեղարվեստական գրականության կողքին արժեքավոր է նաև թուրքական միջավայրի հայերի արտիստական գործունեությունը։

Աշխարհում լուրջ հաջողություններ գրանցած թուրքական սերիալներից շատերում հանդես եկող արտիստների թվում կան նաև ազգությամբ հայեր, որոնք յուրահատուկ հմայք են հաղորդում ֆիլմերին։ Օրինակ՝ Թերզյան Նուբորը խաղացել է ավելի քան 400 ֆիլմերում։

Իրմա Ֆելեգյանը, որ հանդես է գալիս Թոթո Քարաջան անունով, հայտնի արտիստ Մեհմեդ Քարաջայի կինն է։ Նրանց զավակը հայտնի երաժիշտ Ջեմ Քարաջան է։ Իրման Ստամբուլի թատրոնի հիմնադիրներից է և լուրջ արտիստական փորձառություն ունի։

Նշենք նաև, որ «Սև սեր» հեռուստասերիալի երկու գլխավոր դերակատարների՝ Բուրակ Օզչիվիտի (Կեմալ) և Մելիսա Պամուկի (Ասու) մայրիկները հայուհիներ են։

Рейтинг
( 18 оценок, среднее 3.83 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: