Սա իմ անձնական ցավն է. իմ ծնողները, եղբայրս Արցախում են․ հայտնի դերասանուհի Թամարա Պետրոսյանի ուշագրավ խոսքերը

Շատերը, տեսնելով, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց անելը օրեր շարունակ որևէ արդյունք չի տալիս։ Հանրահայտ դերասանուհի Թամարա Պետրոսյանը նրանցից է, որ մտահոգ է խնդրով ու անձամբ միացել է պայքարին։

Պայքարող երիտասարդները երթ են նախաձեռնել, որ ավելի մեծ աղմուկ բարձրանա և ասելիքը հասնի հասցեատերերին։ Թամարան ասում է, որ Արցախում են իր հայրը, մայրը, ինչպես նաև եղբայրը, որոնք իրեն հանգստացնում են, երբ նա խոսում է նրանց հետ։

Թամարան չի ընդունում, որ Արցախը ազատագրված չէ։ Ինքը մեծացել է ազատագրված Արցախում և Արցախը հենց այդպիսին էլ ընդունում է։ Նա չի ցանկանում պայքարը վերածվի ներքաղաքական պայքարի, նա ցանկանում է, որ հավաքվածների ասելիքը միջազգային ասպարեզ հասնի։

Թամարան տեղեկացնում է, որ օրեր առաջ բոլոր դեսպանատները նամակներով իրավիճակին ծանոթացվել են։ Նա հույսով լի է։ Թամարայի ուշագրավ ասելիքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: