Երազանքները իրականանում են․․․ հայտնի անհատների ամանորյա ընտանեկան լուսանկարներն ու բարեմաղթանքները

Ամանորյա բարեմաղթանքները շարունակվում են՝ ուղեկցվելով ընտանեկան գեղեցիկ լուսանկարների հանրայնացումով։ Գեղեցիկ լուսանկար է հրապարակել Սուսաննա Պետրոսյանը՝ շնորհավորոելով ընկերներին։

Էմմին նույնպես ամանորյա շնորհավորական մաղթանք է գրել իր հարթակում՝ տեղադրելով գեղեցիկ ընտանեկան լուսանկար։ Էմմին գրել է․

«Երազանքները իրականանում են։ Պետք է միշտ երազել ու հասնել երազանքներին: Կորուստ ու ցավ միշտ հարող է լինել: Եղեք առողջ, ուժեղ և լավատես: Շնորհավոր նոր տարի»։

Արուսիկ Մկրտչյանը, որ նախորդ տարի վերստին մայրացել է, իր հարթակում ևս ընտանեկան գեղեցիկ լուսանկար է տեղադրել։ Նա գրել է․ «Շնորհավոր 2023։ Բարության, արդարության ու խաղաղության տարի թող լինի»։

Արփին ու Միհրանը ևս իրենց նոր ամանորյա կադրերով են կիսվել։ Ոճային զույգն այս տարի կապույտի երանգներն է ընտրել։ Նրանց հետ է նրանց տղան, որը տարբեր կերպարներ է կադրերում ընդունել։

Անահիտ Կիրակոսյանը ևս իր զավակների հետ ամանորյա տրամադրություն փոխանցող կադրեր է հանրայնացրել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: