Աննա Հակոբյանն ուշագրավ կադրեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ է տեղի ունեցել ամանորյա ուղերձի նկարահանումից առաջ

Ամեն տարվա պես այս տարի ևս երկրի ղեկավարն ամանորյա ուղերձով է հանդես եկել։

Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան սահմանադրությանը համապատասխան ամանորյա ուղերձը հղում է ոչ թե նախագահը, այլ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ինչ-որ հետաքրքիր միջոց է մտածում ամանորյա ուղերձ հղելու համար։ Նրա ուղերձների ժամանակ հիմնականում ետևի պլանում երևում են նրա ընտանիքի անդամները։

Այս տարի ֆորմատը մի փոքր այլ էր։ Փաշինյանի ամանորյա ուղերձի տեսանյութի մեջ հետևի պլանում երևում էի միայն վարչապետի զավակներից կրտսերը՝ Արփին։ Նրա կողքին նրա տարեկից մի տղա էր կանգնած։

Ըստ երևույթին, վարչապետի ուղերձին հետին պլանում երևացող երկու երեխաները Հայաստանի վաղվա օրն են խորհրդանշում, իսկ նրանց անվտանգությունը հսկում էր պատվո պահակախումբը։

Աննա Հակոբյանը կադրեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ աժիոտաժ է տիրել վարչապետի նստավայորւմ ուղերձը նկարահանելուց առաջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: