Անդրեն հայտնվել է հիվանդանոցում․ ի՞նչ է պատահել նրան․ մանրամասներ

Անդրեի հարթակի հրապարակումից տեղեկանում ենք, որ արցախցի երգիչն այս օրերին հիվանդանոցում է հայտնվել։ Նա հիվանդասենյակից իր ձեռքի լուսանկարն է դրել՝ իր հետևորդներին տեղեկացնելով, որ հիվանդացել է ու հիվանդանոց է, քանի որ սիրտը չի դիմացել։

Անդրեն գրել է, որ տասնմեկ օր նա անձնապես տառապել է արցախյան բլոկադայի իրավիճակի հանգամանքով։ Նա օրեր առաջ գրել էր, որ իր հարազատներից շատերն այնտեղ են, իuկ ինքն անձամբ նրանց հետ հեռավար կապ հաստատելուց բացի չի կարողանում ոչինիչ անել։

Ահա այդ ապրումները Անդրեին հասցրել են հիվանդանոց։ Երգիչը ակնարկում է սրտի խնդրի մասին։ Նշենք, որ դեռ ամիսներ առաջ Անդրեն մեծ դժվարությամբ էր հաղթահարել առողջական խնդիրը, որի պատճառով միառժամանակ կորցրել էր քայլելու կարողությունը։

Հիշեցնենք, որ այս օրերին Անդրեի կողքին է իր սիրելին՝ Անին, որն ամեն կերպ սատար է կանգնում իր արցախցի սիրեցյալին բոլոր հարցերում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: