«Տևական ժամանակ է, ինչ ասպարեզում չեմ։ Էդպես ստացվեց․․․» տաղանդավոր երգահան Ազատ Աբրահամյանի տարեդարձն է․ մտավորականի մտորումները

Ազատ Աբրահամյանի տարեդարձն է։ Օրվա առիթով ներկայացնենք մտավորականի վերջին մտորումները, որոնք տեղ են գտել նրա հարթակում։ «Տևական ժամանակ է, ինչ ասպարեզում չեմ։ Էդպես ստացվեց։ Ստացվեց աշխարհի «ամենազորեղ թղթի» կտորների չլինելիությամբ, որոնց քնքշորեն՝ ֆինանսներ ենք անվանում։ Պետությու՞ն. -Ունենք, ո՞նց չունենք։ Նմաններս ունենք, իսկ հակառակն ի՞նչ մի թեմա է, էն էլ էսօրվա օրով։

Հո «մշակույթով» ֆինանսական աճ չե՞ս գրանցելու, այ մարդ։ Մշակու՜յթ, հա՜ մշակույթ, հերիք էղավ, էլի։ Ազգովի՝ «հա» ասացինք, ու ապրում ենք մեր էս անմշակ-անմշակույթում,սմարթֆոնախեղդ եղած հույզ ու զգացմունքներում։ Պետություն ունենք, ո՞նց չունենք։ Անլեզու, անհնչյուն մնացած սիրուն բաներ կան, որ երազում եմ հանդիսատեսիս հասցնել, բայց և հեգնում եմ երբեմն ինձ, թե ՝ այ բալամ, քո էդ սիրուն բաները պետք լինեին,մինչ էսօր սիրուն խոսող էդ փողատերերից մեկը գոնե կհիշեր քո մասին։

Բայց հո դրանց կենացները լավն էին,ո՞նց չնշես,այ մարդ։ Մի քանի ժամից՝ Նոր-Տարին մեկն էլ կավելացնի, որովհետև, որտեղից-որտեղ, հենց հունվարի մեկին՝ ես պիտի ծնվեի։ Էլի ինքս-ինձ կոգեշնչեմ, թե՝ գալիքն արդեն լրի՜վ ուրիշ տարի է լինելու, կիսատներս հասցնելու եմ։ Էսպես՝ տևական ժամանակ է արդեն։

Խաղաղություն մեր երկրին, մեր հոգիներին, մեր խղճերին ու բարությանը։ Ուրիշ ճռճռան բաներ չեմ ասի։ Մնա՝ բեմահարթակից խոսելու։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: