Սիրված երգչուհի Զարուհի Բաբայանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Սիրված երգչուհիներից Զարուհի Բաբայանը նշում է քառասունյոթամյա տարեդարձը։ Նա դեռ վաղ երիտասարդության տարիներից հանդես է եկել եթերից ու տարբեր բեմերում։ Երգչուհու կարիերան հիմնականում սահուն ընթացք է ունեցել։

Երգչուհին ընտանիք է կազմել Հովհաննեսի հետ, որի հայրը հանրահայտ բժիշկ էր, մայրը՝ պարուհի։ Ապրելով լեգենդար պարուհի Սոֆի Դևոյանի ընտանիքում՝ Զարուհին կարողացել է ներդաշնակվել ընտանեկան ջերմ միջավայրին՝ ստեղծելով ներդաշնակության իր բաժինը։

Զարուհին երկու զավակների մայր է։ Նրա զավակներից մեկը տղա է, որը սովորում է Մոսկվայում և ընտանիքի միառժամանակ հեռու է գտնվում։ Մյուսը դուստր է, որին անվանակոչել են տատիկի պատվին։ Կրտսեր Սոֆին իսկական գեղեցկուհի է։

Զարուհին հաճախ է խոսում իր ու դստեր հարաբերությունների մասին՝ նշելով, որ դրանք հիմնականում ընկերական են ու ջերմ։ Երգչուհին հաճախ է ընտանիքի անդամների հետ մեկնում արտերկրյա հանգստի։ Նա նաև սիրում է շատ հյուրեր ընդունել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: