«Միջանցքի փակման, Հայաստան-Ադրբեջան այս լարվածության պատճառներից մեկը, եթե կուզեք՝ հիմնականը, Արայիկ Հարությունյանի՝ առանց Հայաստանի և առանց Ռուսաստանի գիտության՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակում էր»

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է․ «Նոր ԱՂԵՏ-ից կարող ենք խուսափել, եթե․․․ Միջանցքի փակման, Հայաստան-Ադրբեջան այս լարվածության պատճառներից մեկը, եթե կուզեք՝ հիմնականը, Արայիկ Հարությունյանի՝ առանց Հայաստանի և առանց Ռուսաստանի գիտության՝ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակում էր:

Ես դեռևս իմ ամբողջ տեղեկատվությունը չեմ ուզում հրապարակայնացնել այս թեմայով, նաև թե ինչ է տեղի ունեցել Պուտինի՝ Հայաստան այցի օրերին, վաղը Ալիք-ում կգրեմ, բայց եթե ուզում ենք խուսափել նոր ԱՂԵՏ-ից, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որ այս օրերին շատ չի երևում, ՉՊԵՏՔ Է նոր սխալ թույլ տա և օրինակ, Վարդան Օսկանյանին նշանակի Արցախի արտգործնախարար:

Ավելին, եթե ուզում ենք այս իրավիճակը լիցքաթափել, գոնե մեր կողմից քայլեր կատարել լիցքաթափման ուղղությամբ և 120 հազար հայերի շնչելու հնարավորություն տանք, իսկ Հայաստանին՝ նոր ԱՂԵՏ-ից խուսափել, ապա պետք է ԼՐՋՈՐԵՆ քննարկվի հարգարժան Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը:

Այս գրության հետ կապված, խնդրեմ, հայրենասիրական հեքիաթներ չպատմեք, իսկ մնացյալի մասին՝ Ալիքի իմ սյունակում՝ վաղը»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: