Հանրահայտ երգիչ Միհրան Ծառուկյանը Ամանորի նախաշեմին նոր ստեղծագործություն է հանձնել իր երկրպագուների դատին։ Ստեղծագործությունը վերնագրված է «Ուր գնամ»։ Այն, ինչպես դժվար չէ կռահել վերնագրից, սիրային թեմայով է։
Ստեղծագործության երաժշտական պրոդյուսերը Գալստյան Վարդանն է, իսկ խոսքերը հեղինակել է Թիզյան Հարութը։ Ստեղծագործությունը ռիթմիկ է, ունի նկարահանված տեսահոլովակ, որտեղ երևում է երգիչը՝ Միհրան Ծառուկյանը։
Նա տեսահոլովակի մեջ շրջում է երևանյան տարբեր փողոցներում։ Միհրանի ներկայացրած նոր ստեղծագործությունը սիրով ու ջերմությամբ է ընդունվել նրա երկրպագուների կողմից, որոնք հասցրել են դրական արձագանքել սիրելի երգչի յութուբյան հրապարակման ներքո։
Հավելենք, որ սա Միհրանի միանձնա բացառիկ աշխատանքներից է վերջին շրջանի, քանի որ մինչ այդ երգիչը զբաղված էր այլ գործերով, իսկ երաժշտական ստեղծագործություն ներկայացնելիս հիմնականում հանդես էր գալիս դուետով։
Միհրանի ներկայացրած նոր երգի պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։