Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը շատերի ուշադրությունն ու համակրանքը սևեռեցին Ֆրանսիայի ֆուտբոլային թիմում հանդես եկող ֆուտբոլիստներից հատկապես մեկի՝ Մբապեի վրա։
Վերստին սկսեցին շրջանառության մեջ դրվել Մբապեի հոր պարզաբանումներն այն մասին, թե ինչու տղան հանդես չի գալիս աֆրիկյան թիմում։
Մբապեին ֆուտբոլի դաշտում անձամբ ոգևորելու համար մոտեցավ նաև Մակրոնը։ Շատերը քննադատեցին այդ ժամանակ Մբապեի անտարբեր և մի քիչ էլ արհամարհական պահվածքը Մակրոնի նկատմամբ։
Հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստը սիրավեպ ունի։ Շատերի ուշադրությունը գրավեց այն փաստը, որ ֆուտբոլիստը ջերմ հարաբերություններ է սկսել մոդել Ռոուզ Բերտրամի հետ, որը ծնունդով բելգիացի է, իսկ նախկինում եղել է ֆուտբոլիստ Գրեգորի վան դեր Վիլի կինը։
Ռոուզն ու Գրեգորին համատեղ ամուսնության ժամանակ երեք զավակներ են ունեցել։ Մոդելը հիմա բնակվում է Փարիզում։ Նա քսանութ տարեկան է և մոդելային աշխարհում հայտնվել է դեռևս տասնչորս տարեկանից։