Լիդուշիկը սիրելիի հետ առաջին անգամ հրապարակում է արել. բացառիկ հոլովակ

Լիդուշիկի համար անցնող տարին բավականին հաջող ու արգասաբեր էր։ Նա նոր ստեղծագործական աշխատանքներով հանդես եկավ, իսկ տարվա երկրորդ հատվածում մեկնել է Ամերիկա։ Երգչուհին հաճախ է ամերիկյան եսարաններով կիսվում իր հարթակում։

Պարզվում է՝ տարին Լիդուշիկի համար արգասաբեր էր ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաև անձնական ձեռքբերումների առումով։ Երգչուհու սիրտն արդեն զբաղված է։ Այս մասին իմանում ենք հենց նրա ամանորյա հրապարակումից։

Երգչուհին տոնածառի մոտ կարճ ու սիմվոլիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ երգչուհին մեկնում է ձեռքը, որը բռնում ու նրան ընդառաջ է գալիս մի բարեկազմ երիտասարդ։ Սակայն երգչուհին շատերի նման դեռ չի շտապում ցույց տալ իր կողքին գտնվող տղամարդու դեմքը։

Երգչուհին տեսանյութի մեկնաբանություններում ջերմ մաղթանքներ է ստացել։ Լիդուշիկի հրապարակած ամանորյա փոքրիկ տեսանյութը, ինչպես նաև այլ մանրամասներ կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: