Ամերիկայի նախագահը աշխարհի ներկայիս նախագահների շրջանակում թերևս ամենից տարիքով է, սակայն նա սիրում է մարտահրավեր նետել իր տարիքին՝ հանդես գալով երիտասարդին վայել արարքներով։ Չնայած ոչ միշտ են այդ արարքները հաջողությամբ ավարտվում, ինչպես վերջերս նրա հեծանիվ քշելու փորձերը։
Ամեն դեպքում Բադենը չի հուսահատվում կամ ընկրկում։ Նա այս անգամ էլ տիկնոջ հետ զարդարել է իրենց բարձրահասակ տոնածառը։ Հրապարակված կադրերում երևում է, որ Բադենը տոնածառի վերին հատվածը զարդարելու համար բարձրացել է աստիճանի վրա։
Կադրերը համացանցում են հայտնվել հենց նախագահի նախաձեռնությամբ։ Նա իր թվիթերյան հարթակում տեղադրել է լուսանկար՝ գրելով, որ մի փոքր էլ, ու նա և Ջիլը կավարտեն տոնածառի զարդարելն ու վերջնական կարգի բերելը։
Նախագահը նաև հույս է հայտնել, որ մյուսները ևս իրենց տներում զարդարել են Ամանորի գրավական տոնածառը նման համերաշխ ու գեղեցիկ միջավայրում։ Նշենք, որ նա իր սուրբծննդյան ուղերձում հաշտեցման կոչ էր անում։