Պարեկների ու «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 տարեկան տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել

Այսօր հրաշքի նմանվող իրադարձություն է տեղի ունեցել։ Պարեկներն ու բժիշկները միասին շատ օպերատիվորեն համագործակցել են՝ փրկելով փոքրիկ երեխայի կյանքը, որը ծանր առողջական վիճակում էր հայտնվել։

Իսկ դեպքը տեղի է ունեցել այսպես։ Պարեկներին իր մեքենայով մի տղամարդ է մոտեցել՝ բացատրելով, որ մեքենայում իր փոքրիկն է գտնվում, որը չի կարողանում շնչել, շնչահեղձ է լինում, ինքն էլ չի կարողանում մեքենան վարի, որ հասնի հիվանդանոց։

Պարեկները շատ օպերատիվ երեխանին Արաբկիր հիվանդանոցային համալիր են հասցնում, որտեղ էլ բժիշկները շատ արագ կողմնորոշվում և անհրաժեշտ բժշկական օգնությունն են ցուցաբերում բալիկին։

Հայտնի է, որ այս պահին բալիկը դեռ բժշկական հսկողության ներքո է գտնվում, բայց կյանքն ապահով ձեռքերում է, որևէ վտանգ չկա։ Բալիկը երկու տարեկան է։ Բժիշկները հետո փաստել են, որ այս պարագայում նույնիսկ վայրկյանների հապաղումը կարող էր ճակատագրական լինել երեխայի կյանքի համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: