«100k+ ՀՀ քաղաքացիներ այս պահին պատանդված են Արցախում, քանի որ միտումնավոր փակվել է ՀՀ֊ն Արցախին կապող միակ զարկերակը․․․»

Յաշա Սողոմոնյանը գրում է․ «Էդ սաղ էմոցիոնալ զեղումները մի կողմ՝ 100k+ ՀՀ քաղաքացիներ այս պահին պատանդված են Արցախում, քանի որ միտումնավոր փակվել է ՀՀ֊ն Արցախին կապող միակ զարկերակը։

Թեկուզ և չճանաչված, թեկուզ և ոչ հստակ ստատուսով Արցախում դե յուրե ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիները կանգնած են հումանիտար աղետի շեմին։

Փակ ճանապարհ նշանակում է նաև բեռնափոխադրման բացակայություն, նշանակում է պարենի տեղափոխման բացակայություն։

Ես պահանջում եմ ՀՀ իշխանություններից՝ անել միջազգային բոլոր նորմերին համապատասխան քայլեր՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու, Արցախում բնակվող մեր հայրենակիցների հետ կապը վերականգնելու համար։

Այդ թվում՝ եռակողմ համաձայնությամբ ամրագրված ռուս խաղաղապահների մանդատը ամբողջովին ու ըստ էության կիրառելու մասով։

Կոչ եմ անում նաև Հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիներին անել գործուն քայլեր ու ստիպել թե՛ կառավարությանը, թե՛ միջազգային ու դիվանագիտական կառույցներին աշխատել այս ուղղությամբ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: