Լույս աշխարհ է եկել Շուշիում վերջինն ամուսնացած զույգի առաջին բալիկը․ ի՞նչ է պատմում մայրը

Հովիկն ու Մարիամը ամուսնանալու ճակատարգրական որոշում կայացրեցին Շուշիի և առհասարակ Արցախի համար ճակատագրական օրերին, երբ Շուշին դեռ գտնվում էր հայկական հսկողության ներքո, իսկ զինվորներն ու կամավորները պայքարում էին՝ այդ հսկողությունը պահելու համար։

Մարիամն ու Հովիկը այն երիտասարդները դարձան, որոնք վերջին անգամ պսակադրվեցին Շուշիի հայկական չքնաղ եկեղեցում՝ Ղազանչեցոցում, որից հետո եկեղեցիկ իր բնակավայրով անցավ ադրբեջանական հսկողության ներքո։

Մինչ օրս Ղազանչեցոցում դեռ պսակադրություններ չեն կատարվել։ Շուշիում ամուսնացած երիտասարդները մինչ օրս էլ շարունակում են բազմաթիվ դժվարություններո հաղթահարել, որոնք կապված են արցախցի լինելու հետ։

Դժվարություններ է հաղթահարում նաև նրանց առաջնեկը, որը վերջերս է լույս աշխարհ եկել։ Բալիկի՝ Սաթեի լույս աշխարհ գալու օրերը համընկել են Արցախը շրջափակման մեջ պահելու հետ։

Փոքրիկ Սաթեն ջերմում է, տունը հոսանքով են տաքացնում, քանի որ գազ չկա, իսկ հոսանքը շատ թույլ է ընդհանուր ծանրաբեռնվածության պատճառով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: