Երևանում այսօր արտասովոր իրողություն է գրանցվել․ մանրամասներ և տեսանյութ

Այսօր մայրաքաղաք Երևանում ողջ օրվա ընթացքում արտասովոր իրավիճակ է գրանցվել եղանակային պայմանների առումով։ Տեսարանը բավականին հետաքրքիր, հեքիաթային ու խորհրդավոր է եղել։ Շատ երևանցիներ և քաղաքում գտնվող քաղաքացիներ են իրենց հարթակումներում տեղադրել գեղեցիկ կադրեր։

Խորհրդավոր տեսարանը ֆիքսել են այն քաղաքացիները, որոնք եղել են Երևանի կենտրոնական, ցածրադիր վայրերում, ապա գնացել են բարձրադիր վայրեր։ Տարբերությունը նկատելի է եղել։ Այս մասին իր հարթակում հայտնել է նաև Սուրենյան Գագիկ՝ տեղադրելով քաղաքացիներից մեկի՝ Տիգրան Մանուկյանի ֆիքսած լուսանկարը։

Լուսանկարում երևում է Դավիթաշենի կամուրջը, որը պատված է մառախուղով։ Տեսարանն անչափ գեղեցիկ է ու խորհրդավոր։ Գագիկ Սուրենյանը գրել է նաև, որ այսօր Երևանը զատվել է 2 կլիմայական գոտիների։ Աշխարհագրական ցածր դիրքում մառախուղ և +2 աստիճան տաքություն, իսկ ավելի բարձրադիր դիրքում՝ արևով և +8 աստիճան տաքություն։

Գագիկ Սուրենյանի տեղադրած խորհրդավոր տեսարանը ներկայացնող տեսարանը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: