«Ամուսինս պաշարված Արցախում է։ Միակ բանը, ինչի համար փոշմանում եմ, դա․․․»

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է, ինչ արցախյան ժողովուրդը գտնվում է պաշարման մեջ, քանի որ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները ակցիա են իրականացնում՝ պահանջելով դադարեցնել հանքերի շահագործման գործընթացը՝ իրենց պահանջը հիմնավորելով բնապահպանական նկատառումներով։

Արցախում է գտնվում նաև հանրահայտ հաղորդավար Էրիկ Անթառանյանը, որը կոչով հորդորել էր հայերին ակտիվանալ, հարցը բարձրացնել բոլոր հնարավոր միջազգային հարթակներում, որ լուսվի արցախահայության անվտանգային ու կենսական խնդիրները, որոնք առաջացել են ադրբեջանցիների պատճառով։

Էրիկի կինը՝ Իզաբելլան, որ աչքի է ընկնում իր ակտիվ բնույթով, հայրնեասիրությամբ, տեղադրել է Արցախում արված մի քանի լուսանկար՝ գրելով հետևյալը․ «Ամուսինս պաշարված Արցախում է։ Միակ բանը, ինչի համար փոշմանում եմ, դա էն ա, որ տղաներիս հետ այնտեղ չեմ, իր կողքին։

Իսկ Արցախը եղել է, կա ու կլինի հայկական, թեպետ թրքահպատակները ակտիվ դրա դեմ են աշխատում»,- իր գրառումը եզրափակել է Իզաբելլան։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: