Կյանքից հեռացել է հանրահայտ մանկավարժ ու մտավորական Ռուբեն Սարգսյանը, որը ժամանակին հիմնադրել է «Էլիտա» հայտնի դպրոցը, որն իրականացնում է որակյալ կրթությամբ ուսուցում։ Նրա մահվան մասին տեղեկություն է հրապարակվել դպրոցի հարթակում։
«Էլիտա» դպրոցի ուսուցիչները, ողջ աշխատակազմը, աշակերտները և ծնողները խոր վշտով սգում են դպրոցի հիմնադիր տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ, հետազոտող ուսուցիչ , «Փոքրիկ իշխան» հասարակական կազմակերպության նախագահ, անգնահատելի մանկավարժ և հրաշալի մարդ Ռուբեն Վահանի Սարգսյանի մահը։
Ցավակցում ենք Ռուբեն Սարգսյանի տիկնոջը՝ սիրելի Ալինա Խաչատրյանին, զավակներին և թոռներին, հարազատներին։ Ռուբեն Սարգսյանի պայծառ հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։
Տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, դեկտեմբերի 12-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:30 — 20:00։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց,- ասվում է դպրոցի մահազդի հրապարակման մեջ։