Հայտնի ու սիրված հաղորդավարուհի Զառա Արամյանը նշել է սիրելի ու միակ դստեր տարեդարձը՝ գրելով․ «Իմ Էլեն, պարտեզիս միակ ծաղիկ, իմ ընկերուհի, իմ քնքշություն, ՀԵՓՓԻ ԲՐԶԴԵՅ»։
Իր ստացած բազմաթիվ շնորհավորանքների համար շնորհակալություն հայտնելով՝ Զառա Արամյանն ավելի ուշ գրել է․ «Կարդացել եմ հատիկ֊հատիկ ձեր բոլոր շնորհավորանքները, շատ հուզվել, երջանկացել․ ձեր ամեն բարեմաղթանքներից կարծես կյանքս երկարում է։
Ուղղակի, որպեսզի ես ձեր անհանգստացած ամեն զանգին ու գրածին հատիկ֊հատիկ չասեմ, ասեմ այսպես․ Էլի ինձ թաղում են փակման եզրին հայտված կասկածելի կայքերը, սակայն ես, կներեք արտահայտությանս համար, լավ եմ, ու փառք Տիրոջը, ապրում եմ։
Հատուկ կտրել եմ կայքի անվանումը, որպեսզի ակամայից չգովազդեմ, բալքիմ գոնե էս մեկից պրծնեմ։ Սիրում եմ ձեզզզ։
Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»,- իր հայտնի արտահայտությամբ էլ ավարտել է հրապարակումը Զառա Արամյանը՝ տեղադրելով իր նշած հոդվածի հղման ու վերնագրի նկարը։