«Մենք իհարկե կարող ենք հավերժ ինչ որ բաներ անարդարացի համարել ինչը մեր սրտով չէ և․․․»

Ֆուտբոլասեր արտիստ Սոս Ջանիբեկյանը, անդրադառնալով Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ելքին և տեղադրելով համապատասխան տեսանյութը, գրել է․ «Մենք իհարկե կարող ենք հավերժ ինչ որ բաներ անարդարացի համարել ինչը մեր սրտով չէ և արդարացնել այն ամենը ինչը մեր ուզածով է։

Ես իհարկե ունեմ իմ անհամաձայնությունը առաջին 11 մետրանոցի հետ կապված և միևնույն ժամանակ համաձայն չեմ մնացած երկու 11 մետրանոցների հետ, որոնցով գոլ վաստակեց Ֆրանսիան: Ինչևէ, այն ամենը ինչը ճշգրիտ գիտություն չէ, այդտեղ ամեն գոյ ունի իր սուբյեկտիվ կարծիքը:

Դուք կարող եք հավերժ Ձեր սիրած ֆուտբոլիստների կամ թիմերի պարտության մխիթարությունը փնտրել Մեսսի տապալման մեջ, բայց դրա փոխարեն ավելի ազնիվ կլինի, որ շնորհավորեք ինձ, սա իսկապես ինձ համար սպասված իրադարձություն էր։

Այնուամենայնիվ, ինչքան էլ կաբինետներում նստած ինչ որ բանի տերերը փորձեն ճնշել տաղանդավորներին, դա միայն ժամանակավոր զբաղմունք կլինի իրենց համար: Աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը այսօր արժանացավ աշխարհի գավաթին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: