Հայ հայտնիների հրապարակած տոնական լուսանկարները՝ Ամանորին ընդառաջ

Հայ հայտնիներից շատերն այս օրերին իրենց հարթակներից լուսավոր ու տանական տրամադրություն են հաղորդում՝ մեղմելու ստեղծված իրավիճակի գործությունը և փոքր-ինչ թեթևացնելու հայերի ծանր ապրումները։

Իրենց ամանորյա լուսանկարներով են կիսվել շատերը։ Դերասանուհի Սիրանուշ Լազյանը տեղադրել է իր, ամուսնու և երկու դուստրերի համատեղ ընտանեկան լուսանկարը՝ արված ամանորյա տոնածառի մոտ։

Հայրենակիցների առաջիկա տոները Հրաչ Մուրադյանն իր ու ընտանիքի անունից շնորհավորել է՝ իր միակ դստեր՝ Միայի տոնական լուսանկարները հրապարակելով։ Հրաչի ընտանիքն այս օրերին Լոս Անջելեսում է։

Ամանորյա ընտանեկան լուսանկար է հրապարակել նաև ամերիկաբնակ Լիլուն, որն այսօր ընտանիքի անդամների հետ նաև Սուրբ ծննդյան տոներ է նշում։ Լուսանկարում Լիլուն ամուսնու ու երկու զավակների հետ է։

Այս օրերին Լաս Վեգասում է գտնվում երգչուհի Մոնիկա Նազարյանը, որն այնտեղ է ամուսնու և դստրիկի հետ։ Նա նույնպես տոնական լուսանկարներ է տեղադրել իր հարթակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: