Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, միշտ էլ աչքի է ընկել իր էսթետ ու նրբանկատ բնավորությամբ։ Տիկին Ռուզաննան յուրահատուկ վերաբերմունք ունի դեպքի գեղեցիկը, ամեն օր և բոլոր առիթներով սիրում է ինքն իրեն զարդարել ու շրջապատել գեղեցիկով։
Բնականաբար իր էսթետիկ բնավորությամբ և ինքնատիպ ճաշակով աչքի ընկնող տիկին Ռուզաննան չի կարող Ամանորի նախաշեմին ինչ-որ հետաքրքիր բավ չմտածել։ Նա ցույց է տվել իր զարդարած տոնածառը, որը յուրահատուկ ձևավորում ունի։
Տիկին Ռուզաննան իր զարդարած տոնածառի արտաքին տեսքը ներկայացնող տեսանյութ է տեղադրել՝ ասելով, որ համարյա վերջացնում է ամանորյա զարդարանքները։ Նա տոնածառը զարդարել է արևածաղիկային դեկորացիաներով, ինչպես նաև մուգ գունավորում ունեցող խաղալիքներով, որոնցից մեկն իրենից աչք է ներկայացնում։
Ռուզաննա Խաչատրյանի տեղադրած տեսանյութը, որտեղ երևում է, թե նա ինչպես է զարդարել իրենց տան տոնածառը, կարող եք դիտել կցված նյութի մեջ։