«Ես լուրջ կասկածներ ու նաև տեղեկություն ունեմ, որ էդ կնանիքի պռոշները, որ լցնում են, էդ նյութը, իրականում, նրանց ուղեղից են քաշում ու․․․»

Լրագրող Վահե Մակարյանը գրում է․ «Ինձ թվում է` մեր պլաստիկ խիրուրգները շատ լուրջ բացասական ազդեցություն են ունենում հայ կանանց մտավոր-ինտելեկտուալ կարողությունների վրա:

Բացատրեմ` ինչպես: Ես լուրջ կասկածներ ու նաև տեղեկություն ունեմ, որ էդ կնանիքի պռոշները, որ լցնում են, ֆիրմա հայերենով ասած` ֆիլլեր են անում, որին ես լիպոսակցիա էի ասում, էդ նյութը, իրականում, նրանց ուղեղից են քաշում ու ներարկում պռոշների մեջ:

Դրա համար էլ, եթե նկատել եք, ֆիլլեր, իսկ իրականում` ուղեղի լիպոսակցիայի հաշվին լցոնում արած կանանց մեծ մասի ուղեղները ոնց որ դատարկ լինեն, մի տեսակ տենց դեբիլոտ են լինում կամ ոնց ասեմ, որ շատ կոպիտ չհնչի, դե հա` դեբիլոտ, մի խոսքով: Ոչ բոլորը, իհարկե, բացառություններ լինում են, ես մի երկուսին ճանաչում եմ, որ իրենց վրա չի ազդել։

Եթե չեք հավատում, խնդրեմ` գտեք պռոշները լցրած այդպիսի կանանց, որևէ քաղաքական ակցիայի շրջանակներում բերեք-կանգնեցրեք կամեռայի դիմաց ու սկսեք հայրենիքի, պետության, մի քիչ էլ իշխանության մասին հարցեր տալ, ու րոպեներ անց կհամոզվեք ասածիս մեջ: Ցանկալի է` գլխներին նաև գլխարկ լինի։

Հ.Գ. էլի լավ ա` գոնե միայն պռոշները լցոնածներն են ինտերվյու տալիս, կամ էլի լավ ա` միայն պռոշներն են լցրել, ոչ թե մյուս` ավելի ծավալուն մասերը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: