Երջանկահիշատակ, լեգենդար արտիստ Խորեն Աբրահամյանի հիշատակի օրն է

Խորեն Աբրահամյանըլրջագույն հետք է թողել հայկական մշակույթի ու կինոյի պատմության մեջ՝ իր կերպարով շարունակաբար մնալով օրինակ ու չափանիշ։ Նրան ճանաչողները մշտապես հիացմունքով, պատկառանքով ու կարոտագին են հիշում մեծ արտիստին։

Արտիստի հետ են մտովի նրա ընտանիքի անդամները, հատկապես թոռները՝ Արսենն ու Խորեն կրտսերը, որոնք երկուսն էլ որոշել են շարունակել իրենց պապիկի որդեգրած ուղին։ Նրանք միմյանց խոսքերի, արարքների մեջ տեսնում են իրենց պապին։

Թոռների հիշողություններում Խորեն Աբրահամյանը հավասարկշռված, խոհուն ու իմաստուն անհատ էր, որը երևէ իր թոռների վրա չի բարկացել, իսկ երբ թոռները սխալներ են թույլ տվել, նա այնպիսի մոտեցում է ցուցաբերել, որ առանց որևէ բառ ասելու թոռներն արդեն իսկ իրենց արածի պատասխանատվությունը գիտակցել են։

Վերջին տարիներին պարզվել է, որ տաղանդավոր արտիստն ունի նաև որդի, որը ծնվել է Ռիգայում։ Նա կրում է հոր անունը։ Խորեն Ստալբեն դիջեյ է և երգիչ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: