Մի խումբ ադրբեջանցիներ Շուշիի մոտ փակել էին դեպի Ստեփանակերտ տանող ճամփան՝ փաստացի կտրելով այն մայր Հայաստանից․․․ի՞նչ վիճակ է հիմա

Այսօր, ինչպես քիչ առաջ հայտնի եղավ, մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ, բնապահպանների անվան ներքո, փակել են Ստեփանակերտից Գորիս գնացող ճանապարհը։ Արցախյան կողմը հայտարարել է, որ այդ քայլով ադրբեջանցիները սրում են ռուսական խաղաղապահների հետ լարվածությունը։ Ընթանում են բանակցություններ, որ իրավիճակը շտկվի։

Թուրքագետները և վերլուծաբանները գտնում են, որ այս քայլը բոլորովին էլ անսպասելի չէ․ այն նրանց կարծիքով ազդարարում է լայնամասշտաբ uադրանքի նախերգանքի մասին, որի նպատակը արցախյան տարածաշրջանը հայաթափելն է սոսկ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ տեղում տարված բանակցային խոսակցությունների արդյունքուն ճանապարհը բացվել է։ Ըստ լրատվամիջոցների տեղեկության՝ միջնորդել են ռուսական խաղաղապահների ներկայացուցիչները՝ ի դեմս Անդրեյ Վալկովի, ինչպես նաև արցախյան ներկայացուցիչները՝ ի դեմս Վիտալի Բալասանյանի։

Բանակցային խոսակցությունը մոտ երեք ժամ է տևել։ Մայրուղին, որ Արցախը Հայաստանին կապող միակ ու հիմնական ճանապարհն է, այս պահին երկու կողմից էլ բաց է և անցանելի։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: