«4 օրվա ընթացքում 12 զոհ ունենք ճանապարհային պատահարների պատճառով։ Միայն դեկտեմբերի 4-ին Աշտարակի կամրջի վրա տեղի ունեցած պատահարի պատճառով կա երեք զոհ՝ երիտասարդ ընտանիք, 3-ամյա երեխայով․․․»

Վազգեն Զոհրաբյանը գրում է․ «Մինչ շատերը քննարկում են, թե Հանրապետության հրապարակի շենքերի վրա քանի մեխ են խփել, 4 օրվա ընթացքում 12 զոհ ունենք ճանապարհային պատահարների պատճառով։
Միայն դեկտեմբերի 4-ին Աշտարակի կամրջի վրա տեղի ունեցած պատահարի պատճառով կա երեք զոհ՝ երիտասարդ ընտանիք, 3-ամյա երեխայով։

Ինչո՞ւ նման դեպքերը բուռն քննարկում չեն ստանում, ինչպես Հանրապետության հրապարակի մեխերի անցքերի քննարկումները։ Ինչո՞ւ, որովհետև այս քննարկումների մեջ չկա քաղաքական շահադիտական շարժառիթ, չկա նաև հանրային պահանջ, իսկ մամուլի կողմից այն չի դիտվում որպես ինտրիգային թեմա. սա Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության կամ էլ հայ չաստղերի «սենցսացիոն» և «համացանցը պայթեցրած» շոու֊վարքագիծը չէ։

Ինձ համար մարդու հայրենասիրությունն ավարտվում է այնտեղ, երբ այդ մարդն անցնում է կարմիր լույսի տակով, երբ իր մեքենայից ծխախոտ ու աղբ է դուրս նետում, իսկ մնացած ճառերն ու կենացները կեղծ են ու գարշահոտ, եթե մարդը շարունակում է նույն վարքագիծը դրսևորել։

Մեր ճանապարհներին այս պահին մեր հայրենակիցների ձեռքով ավելի շատ մարդ է կոտորվում, քան սահմանում՝ մեր թշնամու ձեռքով։ Մի՞թե սա ազգային անվտանգության հարց չէ։ Մի՞թե նվազ կարևորություն ունի, քան մեխերի և Երևանյան լճի մաքրության հարցը։

Ինչո՞ւ այս հարցը չի մտնում հանրային քննարկումների օրակարագ։ Պատճառը հստակ է. հանրությունն ինքը մեծամասամբ չի կարողանում դրսևորել օրինապահ կյանք։ Երբ կարգազանց վարորդը «բաշարող տղա» է համարվում, իսկ կարգապահը՝ «հարիֆ», մեր հասարակությունը կշարունակվի դեգրադացվել այնքան, մինչև ինքն իր ձեռքով իրեն կոտորի և թշնամուն նեղություն չտա։

Մտածե՛ք այս մասին, երբ ղեկի դիմացն եք նստում։ Մտածեք, որ ձեր ձեռքերում է ոչ միայն ձեր կյանքը, այլև դիմացինի։ Հետո չբողոքեք Աստծուց, կյանքից, երկրից, որ էս վիճակում եք, քանի որ դուք ունեք այն, ինչին արժանի եք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: