«Ոչ մեկը մյուսներին ուրախանալու կամ երջանիկ լինելու մեջ մեղադրելու բարոյական իրավունք չունի։ Այո՛, վիշտ ունենք բոլորս մեր ներսում, բայց․․․»

Նախօրեն Երևանը լուսավոր ու ֆանտաստիկ հեքիաթի մեջ էր, քանի որ տոնական կերպով մեկնարկեց հայաստանյան եվրոտեսիլյան շոու ծրագիրը։ Շատերը քաղաքային զարդարանքը համամատեցին սահմանային վիճակի հետ։

Քննադատություններն այս համատեքստում բազմաթիվ են։ Անդրադառնալով այս քննադատություններին՝ Մովսես Հարությունյանը գրում է․ «Ոչ մեկը մյուսներին ուրախանալու կամ երջանիկ լինելու մեջ մեղադրելու բարոյական իրավունք չունի։

Այո՛, վիշտ ունենք բոլորս մեր ներսում, վիշտ, որ բոլորիս միշտ ուղեկցելու է կյանքում. ո՛չ մի տարուց է այն մոռացվելու, ո՛չ էլ՝ 40 տարուց։ Բոլորն ունեն ուրախանալու ու մտածմունքներից կտրվելու իրավունք՝ հենց բոլոր այն հերոսների շնորհիվ, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենիքի ու իր քույրեր-եղբայրների վաղվա օրվա։

Հիշե՛ք մեր ընկած հերոսներին, հպարտացե՛ք սահմանին այս պահին կանգնած զինվորով ու վայելե՛ք նրանց կողմից ձեզ ընձեռված երջանիկ լինելու իրավունքը։ Խաղաղությո՛ւն մեր սահմաններին, Փա՛ռք հերոսներին»,- իր հրապարակումը եզրափակել է Մովսես Հարությունյանը։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: