Հայտնի է, թե ովքեր են զոհվել Երևանից թռչող ինքնաթիռի կործանման հետևանքով

Ցավալի ելքով դեպք է տեղի ունեցել հայկական գյուղերից մեկի՝ Ջրաբերի վարչական տարածքի մոտ։ Հայտնի է դարձել, որ մի ինքնաթիռ է ընկել գյուղի տարածքում, որի հետևանքով կան զոհեր։ Աբելի ուշ հայտնի դարձավ, որ այդ ինքնաթիռը Երևանից էր թռչում։ Ուղղությունը դեպի Աստրախան էր։

Հայտարարվեց, որ մահացած երկու քաղաքացիներից մեկը քառասուներեք տարեկան էր, իսկ մյուսը՝ երեսունինը։ Ավելի ուշ հայտարարվեց նաև մահացած քաղաքացիների անունները, որոնք, ըստ հրապարակված տվյալների, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում։

Նրանցից մեկի՝ ավագի անունն Ալեքսեյ Պրոցենկո է, իսկ մյուս զոհը Վիտալի Ռոգատկինն է։ Դեպքը տեղի է ունեցել կեսօրին մոտ։ Ըստ տրամադրված տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել եղանակի վատ պայմանների, տեսանելիության թույլ հնարավորությունների պատճառով։

Հայտնի է նաև, որ ինքնաթիռի կործանման հանգամանքների լիարժեք բացահայտման համար ընթանում է քրեական վարույթ։ Ինքնաթիռը թեթև մարդատար է եղել։ Այն ընկել է համայնքի ավազի հանքի մոտակայքում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: