Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Իր ոճով ու կերպարով առանձնացող երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նշում է ծննդյան երեսունհինգամյա տարեդարձը։ Երգչուհին ժամանակակից երգարվեստի մեջ ունի իր ուրույն ձեռագիրն ու ասելիքը։ Նա հայտնի է որպես ամենաաշխատասեր ու յուրօրինակ երգչուհիներից մեկը։

Լիլիթն ունի ընտանիք, որն անցել է դժվարությունների միջով, իսկ նախորդ տարի ընտանիքը համալրվել է դստրիկով։ Լիլիթը հղիության շրջանում հաճախ էր խոսում իր դստրիկի մասին, սակայն նրա ծնունդից կարճ ժամանակ անց այլևս իր հանրային էջերում նրա մասին չի խոսում։

Թերևս պատճառը հանրային ոչ միանշանակ քննարկումներն էին։ Փոխարենը Լիլիթը շարունակում է հանդես մասնագիտական նորություններով՝ հանրային դատին հանձնելով նորանոր ստեղծագործություններ։

Լիլիթի ներկայացրած վերջին նշանակալի աշխատանքը երեք մասից բաղկացած տեսահոլովակ-երգն է, որը մինի ֆիլմ է հիշեցնում իր բովանդակությամբ և իրադարձությունների զարգացման ընթացքում։

Նշենք, որ Լիլիթը մեծացել է մանկավարժի ընտանիքում։ Նրա մայրիկը բանասեր է և դասավանդում է դպրոցում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: