Հայտնի դերասանուհի Էվա Խաչատրյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ արտիստուհի Էվա Խաչատրյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Արտիստուհին երեսուներկու տարեկան է։ Էվան դեռ վաղ տարիքից տարբեր դժվարին իրավիճակներում է հայտնվել՝ դառնալով ավելի ինքնուրույն և ուժեղ։

Էվայի հայրն իրենց հետ չի ապրում։ Նա Մոսկվայում է բնակվում։ Էվան իր հարցազրույցներից մեկում պատմել է, որ հայրը վերջին տարիներին նորից է ընտանիք կազմել։ Նա լավ հարաբերություններ է պահում հայրիկի ու նրա նոր տիկնոջ հետ։

Էվան դեռ տանսյոթ տարեկանից հիմնականում ինքնուրույն է գործել։ Նա իր մասնագիտության մեջ ևս ինքնատիպ է ու հետաքրքիր։

Չնայած հիմնականում խորամանկ ու շահախնդիր կանանց կերպարներ է կերտում, բայց  խոստովանում է, որ իրականում շատ ավելի բարի է։

Էվայի համար մեծ նշանակություն ունի մայրիկի տրամադրությունը։ Եթե ինչ-որ բան կարող է տխրեցնել մայրիկին, ապա Էվան այն թաքցնում է, որ մայրը չտխրի։ Դերեր ստանձնելիս Էվան կարևորում է դերի ասելիքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: