Իսպանացի պատգամավորը միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանի հեռանալ հայկական հողից. Ինյարիտուն Սոթքում է

Իսպանական կառավարությունը մեկ անգամ չէ, որ հանրային կարծիք հայտնելով պաշտպանել է Արցախի, արցախահայերի անվտանգային հարցը՝ Հայաստանի համար բերանպաստ հայտարարություններով ու կոչերով հանդես գալով։

Հայաստան է եկել իսպանակն խորհրդարանի անդամներից մեկը՝ Ջոն Ինյարիտուն, որը անմիջապես այցելել է Սոթք, որը վերջին շրջանում գտնվում է ադրբեջանական թիրախավորման ներքո, երբեմն էլ ռմբակnծությունների է ենթարկվում։ Նա ներկայացրել է սեպտեմբերյան վերջին դեպքերի արդյունքում առաջացած ավերակները։

Ջոն Ինյարիտուն իր թվիթերյան սոցհարթակում լուսանկար է տեղադրել՝ տեղեկացնելով, որ ինքը գտնվում է Սոթքում։ Ցուցադրելով Սոթքում ադրբեջանական բիրտ հետքերը՝ Ջոն Ինյարիտուն տեսաուղերձով դիմել է համայն աշխարհի քաղաքակիրթ հանրությանը՝ հորդորելով ստիպել, որ Ադրբեջանը դադարեցնի իր ավերիչ գործունեությունը։

Նա նաև հրապարակմամբ հորդորել է ադրբեջանական կողմին հարգել խաղաղոթյան օրակարգը, լքել իր կողմից օկուպացված հայկական տարածքները։ Ջոն Ինյարիտու վկայակոչել է միջազգային հեղինակավոր կառույցների մարդասիրական օրենքներոն ու դրույթները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: