«Գիտե՞ս, պապա…». ամեն անգամ հետս Եռաբլուր տանելուց էս խոսքերով ա Դավիթի տղեն՝ Ալեքսը սկսում պատմել հորը, թե․․․

Արամ Գևորգյանը գրում է․ «Գիտե՞ս, պապա…». ամեն անգամ հետս Եռաբլուր տանելուց էս խոսքերով ա Դավիթի տղեն՝ Ալեքսը սկսում պատմել հորը, թե ինչեր ա ինքն արել էս ընթացքում, ուր ենք գնացել, ինչեր ա տեսել, դպրոցում խելո՞ք ա մնացել, թե՞ չէ։ Սկզբում ծաղիկներն ենք իրար հետ դասավորում, մաքրում, հետո ասում եմ՝ դե պապային պատմի։

Երեկ ասեցի՝ դե պատմի, ասում ա՝ բա էն ծուխը չպիտի՞ վառենք, որ պապան լսի։ Խնկի հետ էր։ Ասել էի, որ խունկը վառում ենք, որ պապան տեսնի, որ եկել ենք իրա մոտ ու գա, քեզ լսի։

Ձեր կողքին ապրող հազարավոր էրեխեք արդեն երկու տարի ա այսպես են շփվում իրենց հայրերի հետ։ Երկու տարի այդ երեխաները սառը քարն են գրկում ու համբուրում։

Որովհետև իրենց հայրերը Հայրենիքի պաշտպանությունն ամենից վեր դասեցին սեփական զավակների կողքին լինելուց, նրանց գրկելուց, նրանց պատմություններն անձամբ լսելուց էլ վեր։ Խունկը վառեցինք ու սկսեց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: