«Բա պատերազմից ու քովիդից հետո ինչու՞ չի ճեղքվում։ Բյուջեն էլ ճեղքվում էր, որովհետև իրենց նման անկուշտները եղած միջոցները հատկացնում էին ոչ թե ժողովրդի բարեկեցությանը և երկրի զարգացմանը, այլ․․․»

Ռեգինա Պրազյանը գրում է․ «Օրինակ հրապարակի լույսերի վրա ծախսված գումարը անընդհատ շահարկելը ի՞նչ իմաստ ունի։ Կա, ծախսում են։ Առաջ մարդիկ չէին հասցնում որևէ խնդրի մասին բարձրաձայնել, երբ լռեցնում էին ճեղքված բյուջեի մասին լոլոյախառը անհեթեթություններով։

Բա պատերազմից ու քովիդից հետո ինչու՞ չի ճեղքվում։ Բյուջեն էլ ճեղքվում էր, որովհետև իրենց նման անկուշտները եղած միջոցները հատկացնում էին ոչ թե ժողովրդի բարեկեցությանը և երկրի զարգացմանը, այլ իրենց ու իրենց լակոտների համար ցոփ ու շվայտ կյանքի ու ապագայի ստեղծմանը։

Ոչինչ որ այլոց երեխաները այդ նոր տարվա լույս կոչվածը նույնիսկ հեռուստացույցով տեսնելու հնարավորություն չունեին։

Անհավես մարդու համար միգուցե անկապ լույսեր են և իր երեխան «Один дома»-ի լույսերով տանը կհմայվի և երազանքների գրկում կմնա մինչև կմեծանա։

Վայելեք ու աղոթեք, որ խաղաղ լինի, թող տնտեսությունը զարգանա ու Հայաստանում ու մարդկանց հոգիներում որևէ մութ անկյուն չլինի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: