Նիդերլանդներ — Արգենտինա հանդիպումից հետո Լիոնել Մեսսին մոտեցել է Նիդերլանդների գլխավոր մարզիչ Լուի վան Գալին և նրան հորդորել այսուհետ ձայնը կտրել․ ահա թե ինչու

Վահե Աղաջանյանը գրում է․ «Նիդերլանդներ — Արգենտինա հանդիպումից հետո Լիոնել Մեսսին մոտեցել է Նիդերլանդների գլխավոր մարզիչ Լուի վան Գալին և նրան հորդորել այսուհետ ձայնը կտրել։

Նկատած կլինեք, որ արգենտինացիները բավականին ագրեսիվ էին հոլանդացիների նկատմամբ, հաղթելուց հետո ծաղրում էին նրանց։ Շատերը արգենտինացիներին մեղադրում են մեծամտության մեջ, սակայն դա ամենևին այդպես չէ. այդ պահվածքը ունի կոնկրետ պատճառ։

Խաղից առաջ վան Գալը և հոլանդացի ֆուտբոլիստները շատ տգեղ էին արտահայտվել Մեսսիի և Արգենտինայի հավաքականի մասին` ասելով, որ արդեն մտածում են կիսաեզրափակչի մասին, վան Գալը նշել էր, որ ինքը ցույց է տալու, թե ինչպես է պետք չեզոքացնել Մեսսիին, որը այլևս վտանգավոր չէ և այլն։

Արգենտինացիները հաղթելուց հետո միշտ հարգանքով են վերաբերվել մրցակիցներին, սակայն այս դեպքում չարեցին դա և արդեն իմացաք, թե ինչու։ Հետխաղյա հարցազրույցի ժամանակ ևս Մեսսին հայտարարեց, որ չի սիրում, երբ հանդիպումներից առաջ մրցակիցները մեծամտանում են, իսկ վան Գալին նա հորդորեց այսուհետ ձայնը կտրել»։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: