«Ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ․․․» ի՞նչ է պատմում Աննա Հակոբյանը

Աննա Հակոբյանը կիսվել է լուսանկարներով, որոնցում երևում է երկու փոքրիկ բալիկների՝ Դավիթի ու Տաթևի մկրտության խնջույքի արարողության որոշ կադրեր։ Վարչապետի տիկինը լուսանկարներին կից պատմել է, որ լուսանկարում երևացող փոքրիկները քույր ու եղբայր են։

Մանրամասնելով ասելիքը՝ Աննա Հակոբյանը նշել է, որ երեխաները Նորայր Վարդանյանի քույրն ու եղբայրն են, իսկ Նորայրն անմահացել է քառասունչորսօրյայում։ Երբ երեխաների քառասունմեկօրականը բոլորել է, նրանց մկրտել են։

Աննա Հակոբյանը հրավիրված է եղել մկրտության արարողությանը։ Նա նշում է, որ հարազատները արարողոջթյունը խնջույքի տեսքով են նշել։ Աննա Հակոբյանը համարում է, որ երբ նոր բալիկներ են լույս աշխարհ բերում հերոսացած տղաների մայրերը, այնպիսի զգացողություն է, որ երեխաներին հենց հերոսներն են ուղարկում այս աշխարհ։

Աննա Հակոբյանը հավելել է, որ հավաքույթի ժամանակ ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացել են հնչող զուռնայի և դհոլի հնչյունների տակ։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: