Հայտնի հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ հաղորդավար Սամվել Գրիգորյանը, որ նաև երգիչ է, նշում է ծննդյան հիսուներեք տարին։ Նա ծնունդով Էջմիածնից է։ Սամվելը Ա․ Միկոյանի դպրոցն ավարտելուց հետո սովորելէ  Թատերական ինստիտուտում։

Չնայած դերասանի մասնագիտություն է ստացել, սակայն չի զբաղվել դերասանությամբ, այլ սկսել է որպես մեներգիչ հանդես գալ  «Հայեր» հանրահայտ համույթում։

Սամվելը ավելի սիրով, հաճույթով ու հաճախականությամբ հանդես է գալիս որպես հաղորդավար ու հանդիսավար, իսկ դեռ քսաներկու տարի առաջ արժանացել է «Տարվա լավագույն հաղորդավար-շոումեն» կոչմանը։

Սամվելն ընտանիք է կազմել և ունի մեկ աղջիկ, որը շարունակում է հայրիկի ու քորաքրոջ մասնագիտական գիծը։ Սամվելի աղջիկը՝ Նարեն, կայանում է երգարվեստի ոլորտում։ Նա ունի բավականին հաջող երգչի կարիերա։

Սամվել Գրիգորյանի կյանքում բեկումնային է եղել հիվանդությունը։ Մեծ դժվարությամբ, բայց համառորեն հաղթահարելով քաղցկեղը՝ Սամվելը խոստովանում է, որ բոլորովին նոր հայացք ու վերաբերմունք ունի կյանքի և տարբեր իրողությունների նկատմամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: