Ահա թե ինչքան գեղեցիկ ու ճիշտ է Դիանա Գուրցկայան կատարում հայերեն հայտնի երգերից մեկը․ տեսանյութ

Դիանա Գուրցկայան, որ ազգությամբ վրացուհի է, ապրել ու կայացել է ռուսական միջավայրում։ Նրա հաղորդակցության հիմանական լեզուն ռուսերնն է։ Երգչուհին տարիներ շարունակ իր երկրպագուներին հենց ռուսերեն երգեր է մատուցել։ Պարզվում է՝ Դիանան հետաքրքրված է նաև հայկական մշակույթով։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ երգչուհին Արամեի ուղեկցությամբ կատարում է Արամեի երգացանկի հայտնի ու սիրելի երգերից մեկը, որը նվիրված է մայրերին։ Դիանան երգը կատարում է ճիշտ մեղեդայնությամբ ու հայերեն բառերի գրագետ արտասանությամբ։

Հատկանշական է, որ չլինելով հայերեն լեզվակիր, Դիանան կարողանում է շատ ճիշտ արտաբերել հայերենի նույնիսկ ամենից դժվար արտաբերելի հնչյունները։ Ուստի պատահական չէ, որ դահլիճը պարզապես ցնծում է ուրախությունից՝ լսելով երգչուհուն։

Դիանա Գուրցկայայի կատարմամբ հնչող «Մայրիկ» գեղեցիկ ու մեղեդային երգը, որը պատկանում է սիրված հայազգի երգիչներից մեկի՝ Արամեի հարուստ երգացանկին, կարող եք ունկնդրել ստորև կցված տեսանյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: