Ճանաչո՞ւմ եք լուսանկարում պատկերված լեգենդներին․ ուշագրավ մանրամասներ նրանց մասին

Շատերը թերևս կհիշեն ու կճանաչեն լուսանկարում պատկերված լեգենդար մտավորականներին։ Լուսանկարում մի ամբողջ աստղաբույլ է միասին։

Կադրում կարելի է տեսնել Արտաշես Ավետյանին, Ռաիսա Մկրտչյանին, Բելլա Դարբինյանին և Ռուբեն Մաթևոսյանին, որոնք իրենց անուրանալի դերն ու դեմքն ունեն հայկական մշակույթի պատմության և զարգացման գործում։

Արտաշես Ավետյանը այժմ ութսուն տարեկան է։ Նա ժամանակին նախ ընտանիք է կազմել երգչուհի Լոլա Խոմյանցի հետ, ապա՝ Ժուլիետ Գևորգյանի հետ։ Արտիստի աղջիկը մասնագիտությամբ ատամնաբույժ է։

Ռաիսա Մկրտչյանը նույնպես ութսուն տարեկան է։ Նա բազմաշնորհ երգչուհի է, որ իր գործունեության ընթացքում ավելի քան չորս հարյուր երգ է ձայնագրել։

Բելլա Դարբինյանը նույնպես հագեցած և արդյունավետ մշակութային ճանապարհ է անցել։ Նա վախճանվել է վաթսունինը տարեկան հասակում։

Ռուբեն Մաթևոսյանը հիմա էլ շարունակում է իր մշակութային գործունեությունը։ Նա ութսունմեկ տարեկան է, բայց ակտիվորեն զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։

Рейтинг
( 20 оценок, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: