Մանդարինային տորթ՝ առանց թխելու․ գեղեցիկ է ու շատ համեղ

Համեղ ու բուրավետ տորթ, որը անհրաժեշտ չէ թխել։

Բաղադրիչներ

Թխվածքաբլիթ՝ 200գ

Կարագ՝ 100գ

Կաթնաշոռ՝ 420գ

Շաքարավազ՝ 100գ

Վանիլին՝ 1 տուփ

Թթվասեր՝ 150-200գ

Ժելատին՝ 10 գ

Նարնջի քերուկ

Մանդարին՝ 1 հատ

Մանդարին՝ 1 հատ

Զարդարելու համար

Նարնջի ժելե՝ 1 տուփ

Մանդարին՝ 2-3 հատ

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթը մանրացնել բլենդերով, միավորել հալացրած կարագի հետ, խառնել՝ մինչ միասեռ դառնա։ Բացովի կաղապարը դնել մատուցամանի վրա և թխվածքաբլիթը լցնել մեջը, նստացնել ու դնել սառնարանը՝ 10 րոպեով։

Մեկ նարնջի հյութը միավորել ժելեի տուփի հետ։ Եթե չկա հյութ, լցնել սովորական ջուր՝ թողնելով մինչ ուռչի։ Կաթնաշոռը միավորել շաքարավազի, վանիլինի, թթվասերի հետ և հարել բլենդերով՝ մինչ միասեռ դառնա։ Ներմուծել նարնջի քերուկը։

Մանդարինը մաքրել սպիտակ թելերից ու կտրատել՝ ներմուծելով զանգվածի մեջ։ Ներմուծել ժելատինը, որը նախապես հալեցվել է գոլոշու վրա՝ խառնելով մինչ միասեռ դառնա։ Դնել զանգվածը կաղապարի մեջ ու հավասարեցնել։ Թողնել սառնարանում 2ժամով։ Դրանից հետո վրան շարել մանդարինները և լցնել ժելեն։ Թողնել մինչ պնդանա, ապա հանել կաղապարից և մատուցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: