Ցավալի․ կյանքից անժամանակ հեռացել է հարգված ու տաղանդավոր բժիշկը․ մանրամասներ

Աստղիկ բժշկական կենտրոնի սոցհարթակում տեղադրվել է տեղեկություն այն մասին, որ կյանքից անսպասելի ու ժամանակից շուտ՝ երիտասարդ տարիքում հեռացել է հիվանդանոցի հպարտություն ու պարծանք հանդիսացող բժիշկներից մեկը՝ Արման Նազինյանը։

Նա նախորդ տարի ճանաչվել էր այդ տարվա ամենալավ մանկաբարձ-գինեկոլոգ։ Դժբախտաբար, այսօր նրա գործընկերներն ու հարազատները, ինչպես նաև այն մարդիկ, որոնք առիթ են ունեցել դիմելու բժշկի մասնագիտական օգնությանը, սգում են նրա անժամանակ վախճանը։

Տաղանդշատ ու հայտնի բժիշկը մահացել է սրտի կաթվածի պատճառով։ Նրա հոգեհանգիստը դեկտեմբերի երկուսին է տեղի ունենալու։ Բժշկին հրաժեշտ տալ ցանկացող քաղաքացիները կարող են ժամը 18-ից մոտենալ Լյուար սգո սրահ։

Բժիշկը հիվանդանոցի գինեկոլոգիական բաժնի ղեկավարն էր։ Նա տարիներ շարունակ զբաղվել է կանանց առողջության բարելավմամբ և նոր ծնունդների բարեհաջող ընդունմամբ։ Հիվանդանոցի սոցհարթակում առկա է տեսանյութ, որը համառոտ պատմում է բժշկի ձեռքբերումների և անցած արգասաբեր ուղու մասին։ Այն կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 5 оценок, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: