Տեսանյութ այն մասին, թե ինչպես է լրագրողը մեխը միտումնավոր մտցնում պատի մեջ, որ նկարահանի

Արդեն մի քանի օր ակտիվ շրջանառվում է այն թեման, որ տոնական զարդարանքների համար քաղաքապետարանի որոշմամբ հրապարակի պատմական արժեք ունեցող շանքերի պատերը վնասվել են, քանի որ մեխեր են մեխվել պատերին՝ բացելով լայն անցքեր։

Այս տեղեկություններին հաջորդեցին լուսանկարներ, որոնցում երևում են, թե ինչպես են պատերը վնասվել կամ ճաքել մեխերի պատճառով։ Հետո տարածվեց տեղեկություն, թե այդ լուսանկարները հին են։ Այնուամենայնիվ քաղաքապետարանից հաստատեցին, որ  շուրջ 8000 տեղից պատերն իրենք են ծակել։

Այսօր լրագրողներից Պետրոս Ղազարյանը մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է մի լրագրողուհի տեսանկարահանման սարքավորումը մոտեցնում հրապարակին կից գտնվող պատմական նշանակության շենքերից մեկին։

Ապա երևում է, թե կինն ինչպես է մեխը մտցնում պատի մեջ, որից հետո տեսախցիկը մոտեցնում և նկարահանում է պատը մեխի հետ միասին։ Այս տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: