Ի՞նչ է ասել Պեմզաշենում uպանված ընտանիքի հոր ներկայացուցիչ փաստաբանը

Շարունակվում է ընթացքի մեջ գտնվել Պեմզաշենում կատարվածը։ Զարուհի Մխիթարյանի ամուսնու ներկայացուցիչը հանրահայտ փաստաբան Գարիկ Գալիկյանն է, որոը որոշ մանրամասներ է հայտնել գործի ընթացքի մասին։

Նա փոխանցել է, որ ընթանում են մի շարք փորձագիտական միջամտություններ, որոնց արդյունքների պարզ դառնալուց հետո տուժող կողմը հանդես կգա համապատասխան քայլերով։ Փաստաբանը խոսել է հետևողական լինելու իրենց նպատակների մասին։

Գարիկ Գալիկյանը որոշ հակասություններ է տեսնում իրավապահների տրամադրած տեղեկությունների մեջ, քանի որ դրանցում հստակ չի երևում, թե որտեղ է Արկադի Բարսեղյանը եղել դեպքի ողջ ընթացքում, մինչդեռ միայն Վրույր Բարսեղյանին է վերագրված ծանր գործողությունը։

Գարիկ Գալիկյանը նաև նշում է, որ մինչ փորձաքննության եզրականության հայտնի դառնալը ինքը կարող է ասել, որ բանակից ինչ-ինչ պատճառներով ազատվելը դեռ չի նշանակում, որ Վրույր Բարսեղյանն ունի հոգեկան առողջության հետ խնդիրներ։

Գարիկ Գալիկյանի ներկայացրած այլ մանրամասների մասին կարող եք իմանալ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: