«Մենք վերցրել էինք մեր տան տոնածառի խաղալիքներից ամենա-ամենամեծերն ու սլացել էինք դեպքի վայր․․․»

Դեկտեմբերի հինգին երևանյան հասարակությունը ականատես կլինի տոնածառի լույսերի վառման պաշտոնական արարողությանը։ Իսկ մինչ այդ քաղաքային փողոցները և հրապարակի գլխավոր տոնածառը շարունակում են զարդարել։

Տոնածառը զարդարելու մասին նոստալգիկ հիշողությունների մեջ է ընկել և հրապարակում է արել Արտակ Հարությունյանը։ Նա գրել է հետևյալը․ «Մանկության սիրուն հուշերիցս է հանրապետության գլխավոր տոնածառի զարդարումը։

Մենք վերցրել էինք մեր տան տոնածառի խաղալիքներից ամենա-ամենամեծերն ու սլացել էինք դեպքի վայր։ Այնտեղ շտապել էին ուրիշ երեխաներ՝ ծնողների հետ, իրենց տան տոնածառի մի պատառը ձեռքներին, որոնք պետք է ձմեռ պապն ու ձյունանուշը մեր ձեռքից սիրով ընդունեին ու մեծ տոնածառի մի մասնիկը դարձնեին։

Էդ տարվա տոնածառում բոլորիս շունչը կար։ Իսկ մթնոլորտը էնքան ջերմ էր, որ ձյունը ոտքներիս տակ հալվում էր։ Թե բա՝ մութ ու ցուրտ տարիներ։ Դրանք համախմբվածության, հաղթանակի, ջերմության ու սիրո տարիներ էին»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: