«31 տարի միասին․․․» ահա թե ում է հասցեագրված Արտավազդ Եղոյանի հուզիչ գրառումը

Հանրային հեռուստատեսության ակունքներում կանգնած Էլմիրա Արսենյանը դեռ հեռուստատեսության սկզբնավորման օրերից Հանրայինում է՝ որպես ձայնադարանի վարիչ։ Նա շատ խստապահանջ ու բժախնդիր է։ Նա հիացմունքով ու սիրով է հիշում իր և գործընկերների անցած ճանապարհը։

Իր բժախնդրության շնորհիվ էլ երիտասարդ աղջնակը տեղավորվեց ու մնաց հեռուստատեսությունում ավելի քան հիսուն տարի։ Էլմիրան հիշում է, որ երբ շենքային փոփոխության որոշում է կայացվել, նա անձամբ ձայնադարանի ամբողջ նյութը ոտքով ու պարկերով է տեղափոխել նոր շենք։

Էլմիրան տարիներ շարունակ աշխատել է նաև հանրահայտ 3-րդ ալիքի աշխատակազմի հետ։ Նրա գործընկերները մեծ ջերմությամբ են վերաբերվում տիկին Էլմիրային։ Արտավազդ Եղոյանը, տեղադրելով իրենց տարբեր տարիներ լուսանկարները, շնորհավորել է սիրելի գործընկերուհու տարեդարձը՝ գրելով․

«31 տարի միասին։ Աշխատում ենք առ այսօր: Շնորհավոր, Էլմիրա ջան: Քեզ առողջ ու երկար տարիների կյանք: Դու արժանի ես սիրո ու հարգանքի: Քեզ շատ սիրող՝ Արտո․․․»

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: