«Հերթական անգամ համացանցը ցնցեց հղիի մահվան լուրը։ Որպես բժիշկ հասկանում եմ, որ․․․»

Բժիշկ Անդրոնիս Ղարիբյանը գրում է․ «Երեկ հերթական անգամ համացանցը ցնցեց հղիի մահվան լուրը։
Որպես բժիշկ հասկանում եմ, որ ցանկացած մարդ այդ թվում հղին կարող է ունենալ կյանքի հետ անհամատեղելի առողջական վիճակ, որը ավարտվի ողբերգությամբ։ Չի բացառվում նաև բժշկական սխալը և անտարբերությունը։

Համաշխարհային վիճակագրությունը տեսնելիս, հայաստանում սարսափելի վիճակ չէ։ Ամենահեշտ բանն է գրել, որ բոլոր բժիշկները մարդակեր են ու փողով ավարտած, բայց դա խնդրի լուծում չէ։ Ինչու են Հայաստանի լավագույն մասնագետները աշխատում այդ կենտրոններում, իսկ այդ կենտրոններում միանշանակ կան ֆանտաստիկ բժիշկներ, բայց դեպքերը ամենաշատը հենց այդ կենտրոններում են լինում։

Այն, որ Շենգավիթում, Էրեբունիում կան ֆանտաստիկ մասնագետներ, դա միանշանակ է։ Ինձ ավելի շատ հետաքրքրում են մի շարք հարցերի պատասխաններ։ 1) ինչ վիճակով են պացիենտները ընդունվում կլինիկա։ 2) ինչու որոշ կլինիկաներ չեն զբաղվում ծանր դեպքերով, չնայած որ ունեն բավականին լավ համբավով գինեկոլոգիական ծառայություն։

3)Եվ արդյոք օրինաչափ չէ, եթե նշված կենտրոնները զբաղվում են ամենածանր դեպքերով, հետևաբար ամենաշատ տխուր վիճակագրությունն են ունենալու։ Պացիենտները կարող են բոլոր բժիշկներին անխտիր վարկաբեկել էմոցիոնալ վիճակից ելնելով, առավել ևս եթե ունեն հղիի մահ, բայց այլ բժշկական կենտրոնների չարախնդալը խելքին մոտ չէ։

Օրինաչափ է, երբ մի կենտրոն միայն քսուքի անալիզներ է վերցնում մահվան դեպքեր չի ունենալու, իսկ այն կենտրոնը որը ունի ամենամեծ հղիների պաթոլոգիայի բաժանմունքը ունենալու է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: